Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը

Քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը
14.11.2020 | 20:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:


«Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման հարցում, ինչքանով է այն պատրաստ լիարժեք աշխատանքի և այս առումով առաջիկայում ինչ անելիքներ կան», – խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:
Վարչապետը կարևորել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետ իրականացումն ու այս հարցում ընդգծել համապատասխան մարմինների հետևողական համագործակցության կարևորությունը:


Զեկուցվել է, որ ներկայումս Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը համապատասխան աշխատանքներ է տանում վարույթում առկա քրեական գործերի ուսումնասիրության, ապացուցողական բազայի համալրման ուղղությամբ:

Դիտվել է՝ 4354

Մեկնաբանություններ