Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խաղում ժամանակի վրա

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խաղում ժամանակի վրա
21.11.2020 | 15:09

«Փաստը» գրում է.

«Արդեն 10 օր հանրության գերակշիռ մեծամասնությունն ակնկալում եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն նա մնում է անդրդվելի, այդ թվում՝ բիրտ ուժ կիրառելով իր հրաժարականը պահանջողների նկատմամբ: Այս թեմայով կարծիքները տարբեր են՝ սկսյալ նրանից, որ փորձում է անվտանգության երաշխիքներ ապահովել իր համար, մինչեւ այն, որ պարզապես ստորագրված հայտարարությունը մինչեւ վերջ հասցնելու խնդիր կա:


Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Փաշինյանը, կարծում եմ, երկու նպատակ ունի: Ամեն գնով պահպանել իշխանությունը ու այդ իշխանությունը պահպանելով՝ նաեւ մաքրել հանցագործությունները, որովհետեւ եթե իշխանությունից հրաժարվի, շատ մեծ խնդիրներ կունենա»: Միեւնույն ժամանակ կան նաեւ կուլիսային այլ խոսակցություններ այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը «ժամանակի վրա խաղում»: Ըստ մեր աղբյուրների, նա եւս գիտակցում է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններն անխուսափելի են, սակայն չի ցանկանում, որ դրանք անցկացվեն ուրիշ վարչապետի օրոք, քանզի այդ պարագայում կանցկացվեն արդար ընտրություններ, եւ իր քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, չի հաղթահարի նույնիսկ 5 տոկոսի շեմը:


Այդ իսկ պատճառով էլ նրան պետք է իր իսկ նշած վեց ամիսը, որպեսզի հասցնի իրավապահ համակարգի ձեռքով «լուծել» ընդդիմության հարցերը, ինֆորմացիոն հոսքերով հնարավորինս «մաքրել» խարանը իր վրայից, ամրապնդել իր դիրքերը պետական բոլոր կառույցներում, ապա ապահովել արտահերթ ընտրություններ»:

Դիտվել է՝ 4540

Մեկնաբանություններ

¤եմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն