Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը 22 բեռնատար շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ

Ռուսաստանը 22 բեռնատար շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ
25.11.2020 | 15:00

ՌԴ արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը՝ 22 բեռնատար ավտոմեքենաներով շինանյութ, տեղակացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Բոլոր բնակավայրերը, որոնք տուժել են պատերազմի հետևանքով, արագ կվերակառուցվեն: Այդ ուղղությամբ Արցախի շինարարներն արդեն որոշակի աշխատանք են իրականացրել: ԱԻՊԾ-ը հիշեցնում է, որ ռուս փրկարարների 30 հոգանոց օպերատիվ խումբն Արցախ է ժամանել նոյեմբերի 16-ին՝ բնակչությանն օգնելու նպատակով: Խմբում ընդգրկված են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, սակրավորներ, կապի ոլորտի մասնագետներ: Փրկարարներն ունեն անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար: Ռուսաստանը պատրաստ է փրկարարների թիվը հասցնել 150-ի և տրամադրել նաև օդանավ-հիվանդանոց:

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ