Այս ցուրտ ու անգույն աշնան մեջ,
մոխրացող սրտիս վերջին կայծերի վրա
կտաքացնեմ սառած մատներս
ու ավերակներից կհավաքեմ բեկոր-բեկոր
ու կկառուցեմ իմ տունը՝ Հայրենիք:
Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի՝ գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ...