ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Որտե՞ղ եք տեսել նման խաղաղություն

Որտե՞ղ եք տեսել նման խաղաղություն
29.09.2025 | 12:54

Ալիևը, եթե նույն խոսույթն է օգտագործում, ինչն օգտագործում էր մինչ վաշինգտոնյան համաձայնությունները, այն էլ, ոչ թե Բաքվից, այլ ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից, դա խաղաղությու՞ն է:

Սա ապացուցում է, որ այդ համաձայնությունները խիստ ժամանակավոր մի դրվագ են, և որ Բաքվի մոտ, ի տարբերություն մեզ, որևէ բան չի էլ փոխվել:

Վահան ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝ 6572

Մեկնաբանություններ