Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չդիմացավ «Նաիրիտը»

Չդիմացավ «Նաիրիտը»
15.05.2009 | 00:00

ԱՂԵՏ
Մայիսի 14-ին, ժամը 16-17-ի միջակայքում, «Նաիրիտ» գործարանում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Պայթյունը եղել է քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության 1-ին աշտարակում: Պայթյունի ձայնը լսվել է մի քանի կիլոմետր շառավղով, ուժգնությունից կոտրվել են հարակից շենքերի պատուհանների ապակիները, իսկ ծուխը երևում էր քաղաքի բարձրադիր վայրերից:
«Նաիրիտի» մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հավաստմամբ` վտանգավոր արտանետումներ չեն եղել, և խուճապի առիթ չկա: Գործարանի աշխատակիցները վստահեցնում են, որ հրդեհը մեղմացրել է պայթյունի հետևանքները, քանի որ եթե վտանգավոր նյութերը արտանետվեին առանց այրվելու, շատ ավելի վտանգավոր կլիներ: Թեպետ դա նվազ մխիթարություն է. այրված թույնը չի դադարում թույն լինելուց: Բացի այդ, շրջակա տարածքի բնակիչները բողոքում են շնչարգելությունից և դեմքի ծակծկոցներից: Դեռևս չի հաջողվել պարզել պայթյունի պատճառները, բայց թե՛ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, թե՛ «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայությունը հավաստիացնում են, որ արտանետումները շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար վտանգ չեն ներկայացնում: Այնուամենայնիվ, «Նաիրիտի» մերձակայքի բնակիչներին խորհուրդ է տրվում թաց թրջոցներ օգտագործել: Հեռուստատեսությամբ պարբերաբար շեշտվում է, որ տարհանման վտանգ չկա, ամեն ինչ վերահսկվում է: Հրշեջներն անմիջապես դեպքի վայր են հասել և հաջողվել է մեկուսացնել կրակը, բայց ժամը 21-ի դրությամբ հրդեհը դեռ մարված չէր:
Նախնական տվյալներով 5 զոհ կա, ևս 7-ը վիրավոր են:
Նույն արտադրամասում պայթյուն եղել է և 1996 թ. մայիսին:
Ա. ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4133

Մեկնաբանություններ