-Էս գյոզալական բաքսին թողած` խի՞ եք փեչ վառում, հե՛ր օրհնած։-Սա որ վառեցինք, տուն-տեղ էլ ծախենք` գազի վարձի տակից էլի դուրս չենք գա։ Դե, մենք էլ բաքսին ռամկի մեջ ենք դրել, որ էկող-գնացողը տեսնի` մեր ......
Սարկոզին և Օբաման` Քադաֆիին - Ախր, դու մեզ հե՜չ հետաքրքիր չես, է՛, գնադապետ, մեզ քո էդ տակի բոչկան ա պետք։ Հիմա ո՞նց, քո խոդով կիջնե՞ս, թե՞ իջացնենք։ ......
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...