Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ով ականջ ունի, թող լսի

Ով ականջ ունի, թող լսի
15.11.2026 | 11:41

Ինչո՞ւ Կիպրոսի ղեկավարները չեն ճանաչում Հս. Կիպրոսի «թուրքական հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ. Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն ու ՔՊ-ն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս։
Որովհետև Սերբիայում, Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը ամենայն հավանականությամբ շամպայնի խցանի («պրոբկի») նման կթռցներ այն ղեկավարներին, որոնք դա կանեին։
Իսկ մեր երկրում 2021-ին և 2026-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած ուժը մնաց իշխանության, խախտումներով ու ռեպրեսիաներ կիրառելով, բայց «վերընտրվեց»։
Նիկոլիզմը հետևանքն է, խնդիրը նաև մեր մեջ է՝ այն հասարակության, որը, ըստ էության, հարմարվում է և՛ Արցախի կորստի, և՛ հազարավոր զոհերի, և՛ ՀՀ-ի 240 քառ. կմ տարածքի օկուպացման հետ։
Անշուշտ, այստեղ մեղքի բաժին ունենք նաև մենք՝ ընդդիմության ներկայացուցիչներս, որ չենք կարողանում ներկայացնել համոզիչ այլընտրանքային ու իրատեսական արժանապատիվ խաղաղության դոկտրին։
Ասում ենք՝ դաշնակից չունենք։
Դժվար էլ ունենանք, եթե էս խելքին լինենք։
Ո՞վ կդաշնակցի նրա հետ, ով ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս։
Հպարտանում ենք, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց սիրո փոխարեն ատելություն, նախանձ ու հայհոյանք ենք տարածում։
Քրիստոնեությունը սեր է, համերաշխություն ու նահատակություն է հանուն հայրենիքի, ընտանիքի ու հավատակից եղբոր։
Իհարկե, գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող վարչակարգն է։
Բայց մինչև մենք պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահին հավասար չպաշտպանենք, մենք արժանի չենք լինելու ո՛չ անկախության, ո՛չ էլ ազատության։
Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել։
Մեր գլխավոր առաքելությունն էլ պետք է լինի բացատրելը, որ Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վիլայեթացման ենք գնալու։
Ով ականջ ունի, թող լսի։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հ.Գ. Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը։
Գարեգին Նժդեհ
Դիտվել է՝ 4200

Մեկնաբանություններ