Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՈՒնեցածը չգնահատելը, խոնարհաբար երախտագետ չլինելը, մարդ ու վաստակ ուրանալը, ցավոք, ազգային մենթալիտետ են դարձել

ՈՒնեցածը չգնահատելը, խոնարհաբար երախտագետ չլինելը, մարդ ու վաստակ ուրանալը, ցավոք, ազգային մենթալիտետ են դարձել
27.11.2026 | 14:10

18-ից հետո մեր բոլոր դժբախտությունները սկսվեցին այն պահից, երբ հայտարարվեց 0 կետը, բացարձակ ժխտվեցին ոչ միայն նախորդները, նաև՝ ամեն արած լավ գործ։

Կատարյալ ողբերգություն է, որ ազգը չհասկացավ՝ դա անձերի կամ միայն Արցախի խնդիրը չէր, դրանով ողջ երկիրը, բանակը, ազգն ու մշակույթը, ի վերջո, Հայրենիքն էր զրոյացվում:

Այն դեպքում, երբ պատի ծակից ելածների կողմից ոչ մի հանրօգուտ գործ դեռ չէր արվել, բացի՝ նախամարդու ոռնոցներից ու ասֆալտներին թավալվելուց։

Ճիշտ այսպես՝ նախորդն ամբողջությամբ զրոյացվել էր նաև 91-ին, արդյունքը՝ տեսանք ու դեռ տեսնում ենք:

Աստված պատժեց և այն ժամանակ ու՝ երկարատև, և՝ հիմա. ուրացողի արարքն անհետ չի կորչում, բումերանգը դարանակալ հետապնդում է տասնապատիկ ուժով՝ լինի անհատ, թե՝ հանրային, պետություն, թե՝ քաղաքացի։

Ունեցածը չգնահատելը, խոնարհաբար երախտագետ չլինելը, մարդ ու վաստակ ուրանալը, ցավոք, ազգային մենթալիտետ են դարձել, ազգային բնույթ, ու հենց սա մեզ բերեց այսօրվան։

Խոզի ապերախտությունը փոխվեց մացառախոզի ապերախտության, ուրացումը՝ դավաճանության, անհոգն՝ անամոթին, սրբուրացը՝ սրբապիղծին։

Ու էլ չասենք՝ այս ի՞նչ պատիժ էր, ու՞մ էինք ինչ արել, ու՞մ բոստանն ենք քար գցել, ու՞մ արտն ենք քոռ արել, ու՞մ աչքն ենք հանել, ու՞մ տունն ենք քանդել, մեզ համար անշառ ապրել ենք.

մոռանալով, որ հենց մեր աչքն ենք հանել, մեր իսկ տունն ենք քանդել՝ շղթայաբար ուրանալով նախորդների կառուցածը, տքնանքը, զոհաբերումը, նրանց մեկընդմիշտ թողնելով նորագույն փլատակների տակ:

Ատվածահաճո ու վեհանձն չեք եղել, նենգ ու նախանձ եք եղել, ավերող ու անբարիշտ. ծանրը թողած՝ թեթևն եք տեսել, դաս չեք քաղել՝ ձեր սնամեջ ես-ն եք առաջ մղել:

Ահա և՝ հայտնվել ենք մի տեղ, որն այլ կերպ կարելի է կոչել՝ հրեշների աշխարհ, ուր ոչ դաս կա քաղելու, ոչ խորհուրդ՝ հետներս տանելու:

Կարծես մեր այս վիճակի համար է Նիցշեն ասել՝ հրեշների դեմ պայքարողը պետք է զգուշանա, որ ինքն էլ հրեշ չդառնա:

Թերևս՝ միակ դասը, որ մեզ մնաց:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ

class="footer-right"> .