Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ անցկացնելու համաձայնություն չի տվել

ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ անցկացնելու համաձայնություն չի տվել
22.05.2019 | 23:20

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ այսօր արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ խորհուրդը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից շուտ «ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը:
10 դեմ և 5 կողմ ձայների հարաբերակցությամբ` Խորհուրդը համաձայնություն չի տվել մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը:

Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ