«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ հունիսի՞ն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ հունիսի՞ն
05.02.2021 | 14:10

«Հրապարակը» գրում է․

Նիկոլ Փաշինյանը քննարկում է հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Նույնիսկ կոնկրետ օրեր են նշվում՝ հունիսի 6 կամ հունիսի 20, կիրակի օրերը։ Պատկան կառույցներին հանձնարարական է իջեցվել՝ դիտարկել, թե որ օրը կհասցնեն։ Բայց մինչ այդ նա փորձում է համաձայնության գալ ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես՝ խորհրդարանական ուժերի, որպեսզի իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն։ ԱԺ ընդդիմությունը դիմադրում է։


Չի բացառվում, որ եթե համաձայնություն չկայանա, Փաշինյանը հրաժարվի իր մտադրությունից։ Հատկապես, որ իշխանական շրջանակները վերջին օրերին շրջանառության մեջ են դրել նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու, դրանից հետո առնվազն վեց ամիս անց ընտրությունները կազմակերպելու միտքը։ Իսկ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որտեղ կարող են դիտարկել ՀՀ ԸՕ-ն, նշանակված է մարտին, ապրիլին էլ նախագիծը կմտնի խորհրդարան»։

Դիտվել է՝ 9142

Մեկնաբանություններ