ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Իշխանության և հարստության սիմբիոզի կայունություն՝ «մտրակի ու բլիթի» քաղաքականությամբ

Իշխանության և հարստության սիմբիոզի կայունություն՝ «մտրակի ու բլիթի» քաղաքականությամբ
02.11.2025 | 15:15

Կառավարվողների հատկությունների նկատմամբ ինվարիանտ կայուն կառավարումը բոլոր ժամանակներում եղել է և կա տարբեր մակարդակի կառավարողների հիմնական նպատակը:

Պատմական տարբեր ժամանակներում մարդկանց կառավարման տարբեր հաջողված դեպքերը ցույց են տալիս, որ նման նպատակին կարելի է հասնել ամենատարբեր միջոցներով, որոնք իրարից արտաքնապես տարբերվելով, նաև իրար շատ նման են եղել այլ առումով, այն է՝ դրանք, որպես կանոն, ազդել են մարդկանց ապրելու հետ կապված ամենազգայուն հիմքերի վրա:

Իսկ մարդիկ զգայուն են իրենց ապրելն ու կյանքի շարունակականությունը ապահովող այնպիսի գործոնների նկատմամբ, ինպիսիք են անվտանգությունը, սնունդը, սերնդի շարունակականությունը, հաճույքները, փառքը, ուրիշների վրա ազդելու նարավորությունը ու այս իմաստով իրենց ազդեցիկության չափը և այլն:

Պատմության մեջ կառավարողներն իրարից տարբերվել են նման բնույթի կառավարման սկզբունքները հասկանալու չափով. նրանցից ոմանք այս սկզբունքներին հետևել են տարերային և ինտուիտիվ ձևով, իսկ մի մասն էլ դա արել է նման քաղաքականության սկզբունքները կամ, առնվազն, դրանց մի մասը հասկանալով:

Այլ խոսքով, ցանկացած կառավարում իր հնարավորության սամաններում ձգտում է առավելագույն կայունության և երկարատևության՝ խաղալով հասարակական հիերարխիայում ավելի ներքև գտնվողներին ընդհանրացված շահ ապահովելու և տարբեր եղանակներով նրանց վախ ու զգուշավորություն ներշնչելու հետ, որն էլ ավանդական ձևով հայտնի է որպես «մտրակի ու բլիթի» քաղաքականություն:

Այս ամենն էլ ծնել է հպատակներին ճնշելու կամ նրանց ապրելուն նպաստելու մեթոդների բազմազանություն, որի նպատակն է ամեն մի կոնկրետ դեպքում առավելագույնի հասցնել կառավարման կայունությունը, և այդ մեթոդներն իրենց էվոլյուցիան են ապրել սկսած վայրենի բռնատիրությունից մինչև լիբերալ դեմոկրատիա:

Այդ ահռելի ժամանակահատվածում, ինչը որ տեղի է ունեցել մարդկության հետ, անկախ դրանց արտաքին տեսքից ու իրականացման ձևերից, պայմանավորված են եղել նույն նկատառումներով՝

1. Ապահովել իշխանության և հարստության սիմբիոզի կայունությունը, 2. Մարդկանց կառավարել «մտրակի ու բլիթի» քաղաքականությամբ:

Պարզապես, կառավարման կայունության նպատակով նույն «մտրակի ու բլիթի» քաղաքականությունը վայրենի բռնակալության ժամանակ վախի վրա հիմնված գործողությունների մի հաջորդականություն է, իսկ լիբերալ դեմոկրատիայի ժամանակ գործողությունների բոլորովին այլ հաջորդականություն՝ մարդկանց վախի փոքրացման և իրավունքի ու բարեկեցության ինչ-որ չափով աճի պայմաններում:

Բացի դրանից, պետք է նաև ընդունել այն ակնհայտ փաստը, որ տարբեր տեսակի պետականություններն ու ռեժիմներն իրարից տարբերվում են Մտրակ-Բլիթ հարաբերության չափով, քանի որ պետականությունն ինքը տեղով մեկ «մտրակ» է, բայց որը նաև առանց «բլիթի» էլ չի կարող գոյություն ունենալ:

Իսկ լիբերալ դեմոկրատիայի պայմաններում կարևորը կառավարման հետ ոչ մի առնչություն չունեցող մարդկանց ներշնչելն է, որ հենց նրանք են աշխարհը կառավարում, որն էլ, իհարկե, շատ հեռու է իրականությունից:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ