Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Սերժ Սարգսյանի «ճանապարհային քարտեզը»

Սերժ Սարգսյանի «ճանապարհային քարտեզը»
29.05.2012 | 05:11

Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ-ի մեր աղբյուրները` վաղը տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստը, որ նշանակված էր երեկոյան ժամը քսանին, տեղափոխվել է 19:30 և կտևի կես ժամ:
Իսկ ժամը ութին տեղի կունենա ՀՀԿ-ի խորհրդի նիստ, ինչն էլ, իր հերթին, նշանակում է` Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին է ներկայացնելու կադրային ապագա «ճանապարհային քարտեզը»` իր բոլոր նրբություններով հանդերձ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ