Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Աղոթարան

Աղոթարան
14.12.2020 | 23:42

Հով­նա­նի նման ներ­քին դժոխ­քից,
կե­տի խոր­քե­րից`
Ա­ղո­թում ենք Քեզ.
-Դար­ձիր դե­պի մեզ, Տեր մեր
սի­րա­սուն,
Օգ­նի՜ր, որ դուրս գանք մենք կե­տի
փո­րից,
Ծո­վի խոր­շե­րից:
Օգ­նի՜ր գթա­ռատ` մեղ­քերն ան­պա­տիր.
Նե­րիր ո­ղոր­մած` ու­րա­ցում­նե­րը
բա­զում, ան­պար­կեշտ.
Նա­յիր մեզ վրա` գո­նե մի վայրկ­յան..
Մար­տը դա­ժան է. կա­րիքն ան­սահ­ման`
Խնա­յիր, Տեր իմ, խնա­յիր նո­րեն:


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 116906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ