Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված
20.01.2026 | 11:36

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան, որն այս անգամ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, իրականում չեղարկված չէ: Այն ընդամենն անորոշ ժամանակով հետաձգված է:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած ուրբաթ «Սկին Նյուզ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքն է որոշել չռմբակոծել Իրանը՝ չեղարկելով ԱՄՆ-ի պատերազմի նախարարությանը (նախկինում՝ Պենտագոն) հունվարի 13-ին տված համապատասխան հրամանը:

«Ինձ ոչ ոք չէր համոզում։ Ես ինքս ինձ համոզեցի»,- բացատրել է Թրամփը։

ԱՄՆ-ի նախագահն իր որոշումը բացատրել է նրանով, որ Իրանի իշխանությունները հայտարարել են ցուցարարներին մահապատժի ենթարկելուց հրաժարվելու մասին, ինչն իր վրա մեծ տպավորություն է թողել:

Իրանը, սակայն, ցուցարարներին մահապատժի ենթարկելու ցանկություն, մտադրություն չի էլ ունեցել, այստեղ Թրամփը, Արևմուտքի գործելակերպին հավատարիմ, կեղծել է, քանի որ Իրանի իշխանությունները մտադիր էին մահապատժի ենթարկել ոչ թե պարզապես ցուցարարներին, այլ խռովությունների կազմակերպմանը և իրականացմանը մասնակցած, Իրանում պետական հեղաշրջման փորձ կատարած, կալանավորված ու ծանրագույն հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող օտարերկրյա գործակալներին ու նրանց հանցակիցներին: Նպատակ ունենալով կանխել Իրանին ԱՄՆ-ի հարվածները, պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ նրանց մահապատժի չի ենթարկելու:

Թվում է, թե, մեղմ ասած, խռովարարները՝ «Կարմիր հեղափոխության» (այս անվանակոչությունը մերն է, քանի որ արդեն շուրջ 5000 հոգու արյուն է թափվել) փորձի կազմակերպիչները և մասնակիցները լսելով վերոնշյալ հայտարարությունը, իրենք էլ իրենց կողմից պետք է գնային զիջման՝ դադարեցնելով ամենախիստ պատժի արժանի հանցագործությունները, սակայն քանի որ կազմակերպիչների առաջնային նպատակն Իրանի իշխանություններին տապալելն է, նրանք դրանից հետո և հիմա էլ շարունակում են Իրանի ոստիկանության, անվտանգության մարմինների ծառայողների և Հեղափոխության պահապանների կորպուսի զինյալների հետ բախումները, պետական հաստատությունների հրդեհումը, պայթեցումը ու դրանց գույքի ոչնչացումը:

Ինչպես, РБК-ի փոխանցմամբ, հաղորդել է «The Jerusalem Post»-ը, Իրանում խռովությունների մասնակիցները երեկ կոտրել են հեռուստահեռարձակման արբանյակը՝ հասանելիություն ստանալով պետական հեռուստաալիքներին: Դրանց միջոցով ակտիվիստները հեռարձակել են իրանցիներին ուղղված նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավիի կոչերը՝ բողոքելու Իսլամական Հանրապետության վարչակարգի դեմ, այսինքն՝ շարունակել ընդվզումը, խռովությունները:

Բացի այդ, 10 րոպեանոց տեսանյութում կադրեր են եղել ի նշան խռովարարների հետ համերաշխության, տարբեր երկրներում տեղի ունեցած ցույցերից, ինչպես նաև Իրանի իշխանությունների դեմ ապստամբածներին արևմտյան առաջնորդների աջակցության խոսքերով ելույթներից: Նախկին թագաժառանգը նաև դիմել է զինվորականներին և ոստիկանությանը՝ կոչ անելով կանգնել «ցուցարարների» կողքին: Կարծում ենք, բոլորին էլ պարզ է, որ Իրանի պետական հեռուստահեռարձակման արբանյակը կոտրելը և պետական հեռուստաալիքներին հասանելիություն ստանալը ցուցարարների, ինչպես ասում են, խելքի բանը չէ, այն, ամենայն հավանականությամբ, Իսրայելի կամ, բացառված չէ, Մեծ բրիտանիայի կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է:

Վերոնշյալ արարքների նպատակը մեկն է՝ Իրանի իշխանություններին սադրել, որպեսզի նրանք շարունակեն զենք կիրառել պետության և իրենց դեմ ելածների նկատմամբ, ընդհուպ՝ մահապատժի ենթարկեն թե՛ ծանրագույն հանցագործությունների համար այժմ կալանքի տակ գտնվող անձանց, թե՛ նրանց նկատմամբ, ովքեր առաջիկայում կձերբակալվեն նմանաբնույթ հանցանքների համար: Եթե հաջողվի այս կերպ Իրանի իշխանություններին հարկադրել մահապատիժ կիրառել պետական հեղաշրջման փորձ կատարողներից մեկ- երկու տասնյակի կամ, թեկուզ, մի քանի հոգու նկատմամբ, ապա դա, ըստ կազմակերպիչների հաշվարկների, զոհողության թույլատրելի քանակ լինելով հանդերձ, միաժամանակ բավարար կլինի, որպեսզի Թրամփը վերստին տա Իրանին հարվածելու հրաման:

Ընդգծենք, որ ինչպես երեկ երեկոյան տեղեկացրել է «The Jerusalem Post»-ը , ԱՄՆ-ի ավիակիր խմբավորումը՝ «USS Abraham Lincoln» ատոմային ավիակրի գլխավորությամբ, դեպի Իրան ճանապարհին արդեն մտել է Մալաքայի նեղուց… Այս և ոչ միայն այս մասին առաջիկայում հանգամանորեն…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ