Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Էդ խելքով ե՞ք դուրս եկել էս քաղաքական վամպիրների դեմ

Էդ խելքով ե՞ք դուրս եկել էս քաղաքական վամպիրների դեմ
14.06.2026 | 23:46

Ճաշից հետո մանանեխը ո՞րն է:

Կամ կռվից հետո բռունցք ճոճելը:

Առաջին դեպքում մանանեխի կծուն է քթերից դուրս գալիս, երկրորդ դեպքում անիմաստ տատանված օդն է բերան մտնում:

Էս պարզ բաները դժվար է՞ր հասկանալ, հայրենի ընդդիմադիր առաջնորդներ ու շարքայիններ: Քնեցիք-քնեցիք՝ հազիվ արթնացա՞ք: Ամբողջ մեկ շաբաթ պիտի անցներ՝ նոր հասկանայի՞ք, որ խելք ու մտքից դուրս ընտրախախտումներ են եղել, որ հենց սկզբից էր պետք ամբողջ ընտրական կոչվող գործընթացը անվավեր ճանաչել: Թե՞ ԿԸՀ-ի փինաչի «մալյարներից» մի քանի ավել տոկոս էիք ակնկալում ձեր «արհեստավարժ» թիմերի համար: Եվ ոչ միայն ակնկալում, այլև մինչև վերջին րոպեն շունչներդ պահած սպասում էիք, որ ԿԸՀ-ն, այնուամենայնիվ, դեմ չի գնա Սահմանադրությանը, արդար որոշում կկայացնի: Դե, ներողություն, է՛լի, էդ խելքով ե՞ք դուրս եկել էս քաղաքական վամպիրների դեմ: Դեռ չեք հասկացե՞լ, որ թշնամու պահանջով երկրի հիմնական օրենք փոխողների հետ սահմանադրական պայքարի մեջ չեն մտնում: Ինչ են անու՞մ: Էդ էլ ձեզ վստահության ու գործողության քվե տված ժողովրդին հարցրեք: Թե՞ նրա ձայնը միայն մանդատի համար է ձեզ պետք:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 1385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ