Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Անօթևանների հաշվին շահում է Նունե Եսայանը

Անօթևանների հաշվին շահում է Նունե Եսայանը
11.04.2013 | 15:58

Ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ դպրոցի շենք կառավարությունն անհատույց որոշեց տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին։ Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ հիմնադրամն անվճար դասընթացներ է կազմակերպելու երեխաների համար։ Թե իրականում ինչքանով այդ դասընթացները անվճար կլինեն, Աստված գիտի, բայց որ Նունե Եսայանի բիզնեսներն այդպիսով կշատանան, կասկած չկա։ Հեչ էլ թե այդ նույն շենքը կարող էր ծառայել անօթևան ընտանիքների խնդրի լուծման նպատակին։ Մնում է հասկանալ, թե այդ ո՞ր «արժանիքների» համար է հսկայական տարածքն անհատույց տրամադրվում Նունե Եսայանին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ