Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԵԱՀԿ Մշտական խորհրդում դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը Քեսաբի դեպքերի վերաբերյալ

ԵԱՀԿ Մշտական խորհրդում դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը Քեսաբի դեպքերի վերաբերյալ
29.03.2014 | 13:22

Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ: Խոր մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական խմբավորումների հայաբնակ Քեսաբի վրա հարձակման հետևանքով տարհանվել է քաղաքի բնակչությունը: Դեսպան Կիրակոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ծայրահեղական խմբերի կողմից բնակիչների սեփականությանը հասցվել է զգալի կորուստներ, վնասվել են հայկական եկեղեցիները:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ