Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ֆրանցիսկոս Պապն աջակցում է Վատիկանի բանկի բարեփոխումներին

Ֆրանցիսկոս Պապն աջակցում է Վատիկանի բանկի բարեփոխումներին
07.04.2014 | 17:30

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է կաթոլիկ եկեղեցու ֆինանսա-վարկային վարչությանն աջակցելու մասին և հավանության է տվել ֆինանսական կազմակերպություններում բարեփոխումներ իրականացնելու հանձնարարականին: Վատիկանի տարածած հայտարարության համաձայն` կրոնական գործերի ինստիտուտը, որը Վատիկանի բանկն է, պետք է առաջին հերթին ծառայի կաթոլիկ եկեղեցուն և մատուցի մասնագիտական ծառայություններ:

«Արժեքավոր ծառայությունը, որը կարող է ցույց տալ ինստիտուտը, դա օգնությունն է Պապին` իր տիեզերական հոգևոր առաքելությունն իրականացնելիս»,- նշված է փաստաթղթում:
Ավելի վաղ Վատիկանի բանկը գտնվում էր ահռելի կոռուպցիոն սկանդալների, փողերի լվացման և կասկածելի փողերի փոխանցման միջադեպերի կենտրոնում:

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ