Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով 2 կովկասցի է ձերբակալվել

Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով 2 կովկասցի է ձերբակալվել
08.03.2015 | 12:32

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել է 2 մարդ՝ ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
«Տարված աշխատանքների արդյունքում ձերբակալվել է Նեմցովի սպանության գործով 2 կասկածյալ։ Նրանք են ոմն Անզոր Գուբաշևը և Զաուր Դադաևը»,- հայտարարել է նա։ Ավելի վաղ հետաքննության տրամադրության տակ հայտնվել էին Նեմցովի սպանության կասկածյալների պատկերները։ Լրատվամիջոցները հաղորդում էին, որ Նեմցովի ուղղությամբ կրակողները հյուսիսկովկասյան շրջանի բնակիչներ են եղել։

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ