ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
13.11.2015 | 12:38

Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ հանգամանորեն քննարկվել և ամփոփվել են սեպտեմբերի 3-6-ին կայացած համապետական «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները՝ զորավարժության սցենարով նախատեսված հիմնական նպատակներին հասնելու աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները, բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ պետական կառավարման համակարգի՝ որպես մեկ միասնական մարմնի, գործողությունների համակարգվածությունն ու գործունեության արդյունավետության աստիճանը:
Զորավարժության շտաբի պետի և տեղակալների զեկույցներից հետո քննարկվել և ամփոփվել են աշխատանքները, ՀՀ նախագահը տվել է նոր հանձնարարականներ: Նիստի սկզբում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով.
«Այս տարվա սեպտեմբերի 3-6-ի հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման տրամաբանությունը շատ պարզ է, և դա հանդիսանում է շարունակությունն այն աշխատանքի, որը վերջին տարիներին մեր երկրում իրականացնում են պետական կառավարման մարմինները՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային կազմակերպված դիմագրավելու ուղղությամբ: Մենք նման զորավարժություններ քիչ ծավալի ենք անցկացրել՝ 2008-ին և 2013-ին, բայց այս անգամ զորավարժություններն անցկացվեցին ողջ ծավալով և, անշուշտ, աննախադեպ էին: Դուք նաև տեղյակ եք, որ գոյություն ունի կարգադրություն, համաձայն որի, սահմանված է տարբեր տիպի զորավարժությունների անցկացման պարբերականություն, և մենք բոլորս պարտավոր ենք այդ պարբերականությունը պահպանել: Յուրաքանչյուր զորավարժություն առնվազն երեք նպատակ է հետապնդում՝ ստուգել, կատարելագործել և փորձ ձեռք բերել: Յուրաքանչյուր զորավարժություն, անշուշտ, ունի նաև հատուկ նպատակներ, և գոնե նախնական եզրակացություններով՝ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցել է կազմակերպված ու հասել է իր նպատակներին»:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ