ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Ավրորա» մրցանակի մյուս երեք հավակնորդներին ևս գումար տրվեց

«Ավրորա» մրցանակի մյուս երեք հավակնորդներին ևս գումար տրվեց
25.04.2016 | 13:46

«Ավրորա» մրցանակի ոչ մի հավակնորդ չմնաց ձեռնունայն: «Ավրորայի» երեք համահիմնադիրները որոշել են, բացի դափնեկրից, գումար հատկացնել մյուս երեք հավակնորդներին: Նրանց կտրվի 25 հազ. ԱՄՆ դոլարի պարգևատրում` օժանդակելու այն կազմակերպություններին, որ ոգեշնչել են իրենց գործին: «Ավրորա»-ի դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն, ում անձնապես կշնորհվի 100 հազ. ԱՄՆ դոլար, ևս 1 մլն դոլարը նա կտրամադրի տարբեր կազմակերպությունների:

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ