ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Որպես պետականություն վերանվաճած ազգ՝ մեզ հարգում էին

Որպես պետականություն վերանվաճած ազգ՝ մեզ հարգում էին
20.05.2025 | 13:08

Այսօր երկրի ղեկին հայտնված պատահականությունների հիմնական զենքը լկտիությունն է, որն ուղեկցվում է սահման չճանաչող ստերով ու կեղծիքներով, միամիտ զանգվածներին մոլեռանդ կրքոտությամբ մատուցվող սին խոստումներով, պետականության ստեղծման և կայացման համար եթե ոչ վճռորոշ, ապա, գոնե, ինչ-որ բան արած մարդկանց վարկաբեկող հասցեական թիրախավորումներով:

Այլևս անկասկած է, որ այդպես ընդունակ են վարվել միայն կյանքում որևէ մնայուն արժեք չստեղծած կատարածուները, բայց, միաժամանակ, անհասկանալի և հիասթափեցնող է, թե ինչպես և ինչքան կարող է այդպիսիներին հանդուրժել հազարամյակներով պատկառելի ավանդույթներ ստեղծած ժողովուրդը:

Հ.Գ.- Մենք գտնվում ենք մի քաոսի մեջ, որը կառավարվում է: Կառավարվում է և՛ ներսից, և՛ դրսից: Իսկ քաոսից օրինակարգ փոխհարաբերությունների անցման ճանապարհը մեկն է՝ սթափվել և փորձել նորից վերադառնալ այնտեղ, որտեղ մեզ՝ որպես պետականություն վերանվաճած ազգ, քիչ թե շատ հարգում էին:

Հ. Գ.-2. Հատուկ եմ դրել այս լուսանկարը, որովհետև այդ ժամանակ, որպես Արցախի հանրապետության բանակի պաշտոնական ներկայացուցիչ, հարգված ու արժանապատիվ էի ինձ զգում:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 4914

Մեկնաբանություններ