Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՈՒզում եմ հունիսի 8-ին գալ քեզ մոտ ու 6 տարվա մեջ առաջին անգամ ուրախությունից հեկեկալ

ՈՒզում եմ հունիսի 8-ին գալ քեզ մոտ ու 6 տարվա մեջ առաջին անգամ ուրախությունից հեկեկալ
02.06.2026 | 15:13

Արդեն վեց տարի...

Վեց տարի հեռու ենք իրարից, բայց միայն մենք գիտենք, որ իմ յուրաքանչյուր քայլ քո խորհրդով է:

Հիմա մեր Հայրենիքը, քո արյամբ առավել թանկացած Հայրենիքը, կանգնած է լինել-չլինելու խնդրի առջև, և ես հավատում եմ, որ ԼԻՆԵԼՈՒ է այն, լինելու է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ես քեզ եմ տվել հանուն այդ օրվա։

Քե՛զ, ամենաթանկիս։

ՈՒզում եմ հունիսի 8-ին գալ քեզ մոտ ու 6 տարվա մեջ առաջին անգամ ուրախությունից հեկեկալ...

Հանուն մեր Հայրենիքի, հանուն մեր տղաների թափած արյան, անպայման գնացեք ընտրության և կատարեք ընտրություն Հայաստանի լինելու կամ չլինելու մեջ:

Կարին ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Մեկնաբանություններ