Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Շահին մորթում են, կամ շահն է մորթում

Շահին մորթում են, կամ շահն է մորթում
15.06.2026 | 13:29

Բոլորը սպասում են Ալիևի շնորհավորանքին, իսկ Ալիևը չի շնորհավորում։ ՈՒ դեռ չի շնորհավորելու։ Ի՞նչը շնորհավորի։ Իր սպասելիքները դեռ արդարացված չեն՝ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն։ Այ հենց ունենա, այն ժամանակ էլ կմտածի շնորհավորելու մասին։

Իսկ ինչպե՞ս կարող է ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Այս պահին այդ խնդիրը լուծելու երկու տարբերակ ունի Նիկոլը․

ա) գողանալ ընդդիմադիրների մանդատները (կամ հենց ընդդիմադիր պատգամավորներին),

բ) համաձայնվել ընդդիմության առաջարկին ու ընտրությունների երկրորդ տուր կազմակերպել։

Երկու դեպքում էլ հետո ընդդիմությանն ենք «շնորհակալություն» հայտնելու։ Ցավոք, ամեն ինչ այսքան պարզ ու տրիվիալ է։ Շահին մորթում են, կամ շահն է մորթում։

Ինչ վերաբերվում է Ալիևին, ապա այս ողջ պատմության մեջ նա ոչ էլ շնորհավորող է։ Նա շնորհավորանք ընդունող է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4024

Մեկնաբանություններ