ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը` 14-ին, ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ Խորհրդի նիստ: Կիրակի օրը կարող է հայտարարվել Հայաստանի 13-րդ վարչապետի անունը:
Ապրիլի 12-ին շարունակվեց «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այսօր առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ենթակա կառույցները, կրթական և բժշկական հիմնարկները, մշակութային օջախները և տնտեսվարողները:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին թույլ չի տալիս խոսել լրագրողների հետ, քանի որ նրան իրեն հավասար չի համարում և զայրացած է ՈՒկրաինայից նրա փախուստով: Այս մասին glavcom.ua-ին ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:
Ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը (գեղարվեստակ ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում՝ գերմանական և ավստրիական խմբերգային երաժշտություն. Շուբերտ, Ֆելիքս Մենդելսոն-Բարթոլդի, Բրամս:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:
ԵԱՀԿ Մինսկի խումբն անհանգստացած է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների բարելավման համար՝ ադրբեջանական Trend-ին ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը։
Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց խոսում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրելու հեռանկարի մասին (տե՛ս 27.08.2026 թ. հայտարարությունը)։
Հիմնավորումը հետևյալն է. Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների դինամիկ զարգացման պայմաններում կարող է էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ, որը հնարավոր կլինի ծածկել միայն ներմուծման միջոցով...