ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 
  • Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն

    Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն

    03.01.2014| 14:13
    Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
  • Պենդերեցկու հոբելյանը կնշվի Հայաստանում

    Պենդերեցկու հոբելյանը կնշվի Հայաստանում

    02.01.2014| 18:04
    Հունվարի 13-16-ը Երևանում կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը: Այն կազմակերպվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ։ Հենց այս շաքով էլ մեկնարկելու է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանը:
  • Տաջիկստանում Ձմեռ պապն ու տոնածառը արգելանքի տակ են

    Տաջիկստանում Ձմեռ պապն ու տոնածառը արգելանքի տակ են

    02.01.2014| 16:34
    Տաջիկստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը կարծում է, որ ազգային մենթալիտետի համար Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարները խորթ են և օտարածին: Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունը հունվարի 1-ի նախօրեին երկրի բոլոր ուսումնական հաստատություններին առաջարկություն է ուղարկել, որի համաձայն՝ Ամանորին ոչ միայն նվերներ պետք է չգնել, այլև կտրականապես պետք է արգելել ամանորյա տոների անցկացումը:
  • Ուկրաինան ստանձնել է ԱՊՀ նախագահությունը

    Ուկրաինան ստանձնել է ԱՊՀ նախագահությունը

    02.01.2014| 13:13
    Ուկրաինան հունվարի 1-ից նախագահում է ԱՊՀ-ում՝ ԱՊՀ երկների ղեկավարների Խորհրդի 2013թ.-ի հոկտեմբերի 25-ի որոշումով: 2014-ին Ուկրաինան կնախագահի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում, արտգործնախարարների խորհրդում, տնտեսական խորհրդում, Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհդում և Համագործակցության այլ մարմիններին, ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում:
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տարեմուտի ուղերձը

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տարեմուտի ուղերձը

    02.01.2014| 13:06
    Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ:
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

    02.01.2014| 13:04
    Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լեցուն տարի և աշխարհն ավելի մոտեցնի խաղաղության ու մարդկանց մեջ հաճության այն օրհնյալ օրվան, երբ չեն լսվի թշնամության ձայներ ու պատերազմի որոտ, երբ ամենուր կյանքը կծաղկի եղբայրսիրության, բարօրության ու խնդության մեջ:
  • Մեր բակում սահադաշտ կա

    Մեր բակում սահադաշտ կա

    02.01.2014| 12:57
    «Տարեմուտի գիշերն ու Սուրբ ծննդյան օրը թե՛ մետրոպոլիտենը, թե՛ հասարակական տրանսպորտի մյուս միջոցները կաշխատեն որոշակիորեն երկարացված ժամանակացույցով»,- այս մասին irates.am-ին տեղեկացրել էին Երևանի քաղաքապետարանից:
  • Ցրտերը չեն նահանջում

    Ցրտերը չեն նահանջում

    02.01.2014| 12:54
    Եղանակը Երևանում, կարծես, չի ուզում տաքանալ։ Առաջիկա օրերին նույնպես կլինի ցուրտ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Հանրապետության տարածքում հունվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նախալեռներում սպասվում է մառախուղ, թույլ ձյուն:
  • Երկրորդ պայթյունը Վոլգոգրադում

    Երկրորդ պայթյունը Վոլգոգրադում

    31.12.2013| 01:27
    Վոլգոգրադում դեկտեմբերի 30-ին առավոտյան ժամը 8:20 ին պայթեցվել է տրլեյբուս, Կաչինի շուկայի մոտակայքում, ընթացքի պահին: Նախնական տվյալներով 14 մարդ զոհվել են, 28 վիրավորների տեղափոխել են հիվանդանոց: Տուժածները հիմնականում ուսանողներ են: Տրոլեյբուսի բեկորները պայթյունի հետևանքով տարածվել են հարյուր մետր շրջագծով, կոտրվել են շենքերի լուսամուտների ապակիները: Տրոլեյբուսի պայթյունի հեղինակն այս անգամ մահմեդականություն ընդունած ռուս է՝ Պավել Պեչյոնկինը, Մարի Էլի բնակիչ, որ ընդհատակում է 2012 թվականից:
  • «Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ»

    «Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ»

    31.12.2013| 01:15
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.