ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Էքզիթ փոլ՝ 122 ընտրատեղամասում

Էքզիթ փոլ՝ 122 ընտրատեղամասում
18.02.2013 | 18:03

Թիվ 2/07 ընտրատեղամասի մուտքի մոտ մեզ դիմավորեցին էքզիթ փոլ անցկացնող երկու երիտասարդ աղջիկներ։ Նրանք մոտենում էին ամեն 7-րդ ընտրողին և առաջարկում լրացնել ևս մեկ քվեաթերթիկ։ Հարցումն անանուն է։

Նշենք, որ հանրապետության մոտ 122 ընտրատեղամասում այսօր անցկացվում է անանուն էքզիթ փոլ։ Էքզիթ փոլն անցկացվում է ժողովրդավարական երկրներում։ Դրանց արդյունքները համադրվում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ։ Ըստ էության, մեծ տարբերություն պաշտոնական տվյալների հետ չպետք է լինի։ Էքզիթ փոլի արդյունքները կհրապարակվեն ընտրություններից անմիջապես հետո։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ