Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հունիսմեկյան անցուդարձը` «Գառնի» արգելոց-թանգարանում

Հունիսմեկյան անցուդարձը` «Գառնի» արգելոց-թանգարանում
01.06.2013 | 13:04

Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների պակաս Երևանը չունի: Փոքր ինչ հեռանալով մայրաքաղաքից, ասենք, որ հունիսի 1-ը տոնական է լինելու նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:

«Օրը տոնական կդարձնեն «Վասպուրիկ» խամաճիկների խումբը, «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, Գառնիի գեղարվեստական դպրոցի սաները և այլք»,- տեղեկացնում են կազմակերպիչները, հավաստիացնելով, որ տոնական մթնոլորտը հանդիսականներին կտեղափոխի մանկական երազանքների հեքիաթային աշխարհ:
Ի դեպ, հետաքրքրաշարժ զրույցի միջոցով երեխաները կտեղեկացվեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Երեխաների իրավունքների մասին հռչակագրի 10 հիմնական սկզբունքներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ