ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սամվել Ալեքսանյանը «զոհվում» է մի այլ կերպ

Սամվել Ալեքսանյանը «զոհվում» է մի այլ կերպ
26.11.2013 | 01:43

Փակ շուկան «մանրամասն» սիրելուց, այն «դեղնացնելուց», «այծացնելուց», «ավանակելուց», Հարավարևմտյան վարչական շրջանը վերջնականապես լիմինդրացնելուց հետո Սամվել Լիմինդրովիչը հասել է… Եռաբլուր:
Ոչ հայտնի անեկդոտի պատճառով. ապարանցուն հարցնում են. «Բալա ջան, օր մեձնաս, ի՞նճ իս դառնալու»: «Զոհված ազատամարտի՛կ», հպարտ հայտարարում է Սամվել Լիմինդրովիչը: Օյ, կներեք, անեկդոտի հերոսը:
Այսպիսով, նոր սկանդալի մեջ հայտնված Սամվել Ալեքսանյանը, որն արդեն մի քանի տարի համահարթեցրել է Եռաբլուրի երկու բլուրները, որ իր սերունդների համար տուն սարքի, ծառ «ցանի» այնտեղ, սակայն հանդիպելով բազալտի հանքերի, պարսպապատել է երկրի համար իրենց կյանքը տված, երկնքում հանգչող տղաների «հանգստի վայրը» և զբաղվում է «հանքարդյունաբերությամբ», ընդ որում, մեր տեղեկություններով` առանց օրինական իրավունքների, երեկ ողջ օրն «անհասանելի» էր, առավել ստույգ` չէր պատասխանում հեռախոսազանգերին, որպեսզի ճշտեինք` ի՞նչ է մտադիր հետայսու անել մեծ հանքարդյունաբերողը Եռաբլուրի ու ընդհանրապես Հայաստանի հետ: Պարզվեց` Հայաստանից նա արդեն «անցել» է Իրաքի փակ շուկաներին ու հանքերին, և Հայաստան է գալու «այս երկու օրը»:
Հետաքրքիր է, գալուց հետո այս անգամ ինչ «ծանր տեխնիկա» է շարժման մեջ դնելու այծերն ու ավանակներն արդեն իսկ քաղաքական բողոքի գործիքի վերածած կոմբինատորը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ