ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Պատմական հանդիպում Վատիկանում

Պատմական հանդիպում Վատիկանում
27.11.2013 | 12:11

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիա երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկին, հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոմանո Պրոդիին: Պուտինի հանդիպումը պապի հետ արդեն որակել են պատմական: Վատիկանը ՌԴ նախագահի այցին հատուկ նշանակություն է տվել` այցը համարվում է նախաբան Ֆրանցիսկի և Մոսկվայի ու Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլի հանդիպման, հռոմեական կաթոլիկ եկեղեցու և ռուս ուղղափառ եկեղեցու հարաբերություններն արդեն երկու տասնամյակ լարված են, այնուհանդերձ` պապը իր բարեմաղթանքներն է փոխանցել պատրիարքին: Վատիկանը, ի տարբերություն Հռոմի, դիմակայության ամենասուր փուլում ակտիվ աջակցում էր Մոսկվայի քայլերին` սիրիական հարցը առանց արտաքին միջամտության լուծելու ուղղությամբ: Ֆրանցիսկ պապը բարձր է գնահատում Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի դերը միջազգային քաղաքականության մեջ, որը, նրա կարծիքով, պետք է հիմք ունենա իրավական ու բարոյական սկիզբները: Եվ կաթոլիկ, և ուղղափառ եկեղեցիները շահագրգռված են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քրիստոնեական ժառանգության պահպանմամբ: Քրիստոնեության գլխավոր սրբավայրերը տեղակայված են հենց այդ տարածքներում և հաճախ են ենթարկվում հետապնդման ու ոչնչացման: Պուտինի ու պապի տետ ա տետ հանդիպումը պետությունների և եկեղեցիների միջև երկխոսության կայացման հզոր ազդակ կդառնա: Հավարտ այցի Վլադիմիր Պուտինը Ֆրանցիսկ պապին է ընծայել Վլադիմիրյան աստվածամոր սրբապատկերը, իսկ պապը նրան է փոխանցել Վատիկանյան պարտեզների պատկերով մայոլիկա:

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ