Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մոսկվայում կցուցադրվեն Չելյաբինսկի երկնաքարի բեկորները

Մոսկվայում կցուցադրվեն Չելյաբինսկի երկնաքարի բեկորները
17.01.2014 | 16:44

Մոսկվայի բնակիչներն ու մայրաքաղաքի այցելուները կկարողանան տեսնել Չելյաբինսկի երկնաքարի բեկորները, ինչպես նաև տիեզերական այլ ցուցանմուշներ, որոնք կցուցադրվեն հունվարի 17-ին: Ժամանակավոր ցուցահանդեսը կանցկացվի մայրաքաղաքի պլանետարիումում: Ըստ թանգարանի տնօրենի, ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները ձգվել են ավելի քան վեց ամիս, բայց արդյունքը արդարացնում է ներդրած ջանքերը. «Ցուցահանդեսը եզակի է, քանի որ այցելուները կարող են տեսնել ոչ միայն Չելյաբինսկի տարածաշրջանում ընկած խորհրդավոր երկնաքարի կտորները, այլև Սեյմչանի երկնաքարի բեկորները, որոնք հայտնաբերվել է 1967-ին` Մագադանի տարածաշրջանում: Սեյմչանի քաշը 1,6 տոննա է: Բացի այդ, սիրողական աստղագետները կկարողանան տեսնել Դրոնինոյի երկնաքարը, որը, հավանաբար, ընկել է մինչև XVII դարը: Եվս մեկ ցուցանմուշ` Հարաբալի երկնաքարը, հայտնաբերվել է 2013 թ. ամռանը»,-ներկայացրել է թանգարանի տնօրեն Ռուբլևան: Ծանր տիեզերական մարմինները տեղադրված են հատուկ պատվանդանների վրա: Ինչ վերաբերում է Չելյաբինսկի երկնաքարի բեկորներին, ապա նրանք ունեն ավելի համեստ չափեր: Մնացած տիեզերական մարմինների քաշը չի գերազանցում 220-280 գրամը:
Նշենք` 2013-ի փետրվարին, Ռուսաստանի Չելյաբինսկ մարզում ասուպ է ընկել: Նա դարձավ արձանագրված ամենախոշոր իրադարձությունը 1908 թ-ին, երբ Սիբիրում փլուզվեց Տունգուսկի երկնաքարը: Աշխարհի գիտնականները հետաքրքրված են տիեզերական մարմնի ծագման և անկման մանրամասներով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ