ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Պառավաքար-Վազաշեն շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի ամռանը

Պառավաքար-Վազաշեն շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի ամռանը
22.01.2014 | 13:35

Այսօր «Մեդիա» կենտրոնում Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի փակման խնդրի քննարկան ժամանակ ՀՀ Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը նշեց, որ կառուցվում է շրջանցիկ ճանապարհ, որի երկարությունը 3.2 կմ է: Ճանապարհը շահագործման կհանձնվի ամռան սկզբին։

Հիշեցնենք, որ սահմանամերձ ճանապարհի այս հատվածը փակ է հոկտեմբերից, երբ ադրբեջանական կողմից կրակ էր բացվել ճանապարհով ընթացող մեքենաների վրա: Ալեքսանդր Բախտամյանը տեղեկացրեց, որ նոր ճանապարհի շինարարական աշխպատանքները սկսվել են անցյալ տարի: Հողային աշխատանանքների 70 տոկոսը կատարվել է: Ճանապարհը հեռու է կրակակետերից, ինչի շնորհիվ ապահովվում է աշխատողների անվտանգությունը. «Ցավոք, գործող ճանապարհի վրա պաշտպանիչ պատնեշներ հնարավոր չէր կառուցել: Ճանապարհն ամբողջովին նոր է: Աշխատանքները կավարտվեն հունիսի վերջին, եթե եղանակային պայմանները թույլ տան՝ ավելի շուտ»։

Նոր ավտոճանապարհի վրա կառուցվելու են լրացուցիչ պաշտպանիչ պատնեշներ։ Եղել են նաև ճանապարհի կառուցման այլ տարբերակներ, սակայն ընտրվել է բոլոր առումներով ամենաօպտիմալ տարբերակը։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ, փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը տեղեկացրեց, որ անցած տարվա կտրվածքով Տավուշի տարածքում հրադադարի ռեժիմը խախտել է 1600 անգամ։ Մեր պատասխան կրակը եղել է 2 անգամ քիչ։ Այդ հատվածում գրանցվել է 3 զոհ, 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ինչպես նշեց, բանախոսը, հայկական կողմն աշխատում է կրակ բացել ծայրահեղ դեպքերում։

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ