Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Բակո Սահակյանը Երևանում հանդիպեց ամերիկացի կոնգրեսականների հետ

Բակո Սահակյանը Երևանում հանդիպեց ամերիկացի կոնգրեսականների հետ
26.04.2014 | 11:09

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Երևանում՝ Հայաստանում Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունում, հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակության հետ, որ գլխավորում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում:
Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` դիտարկելով այն որպես բարեկամ երկիր, որտեղ բնակվում են միլիոնավոր հայեր:
Հանդիպմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը պաշտոնատար այլ անձինք, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մի խումբ անդամներ` նախագահ Քեն Խաչիկյանի գլխավորությամբ:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ