Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Վահան Արծրունի. կամերային ծրագիր

Վահան Արծրունի. կամերային ծրագիր
20.05.2014 | 15:00

Մայիսի 28-ին` ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում տեղի կունենա Վահան Արծրունու համերգը:

Կհնչեն «Տխուր երգ» (խոսք՝ Ռ. Դավոյան), «Բաղձանք» (խոսք՝ Կոմիտաս), «Ես եմ» (խոսք՝ Կոմիտաս), «Իմ սեր» (խոսք՝ Վ. Արծրունի) և այլ երգեր:
Համերգի երաժշտական ղեկավարը Կարեն Դուրգարյանն է:
Մուտքը՝ երեկոյան հագուստով:
Վահան Արծրունին ստեղծագործում է երաժշտական տարբեր ոլորտներում`կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային երաժշտություն:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ