Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Շուշիում կմեկնարկի «Հայորդիներ» բանակումը

Շուշիում կմեկնարկի «Հայորդիներ» բանակումը
07.07.2014 | 22:24

«Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հուլիս-օգոստոս ամիսներին Շուշիում կկազմակերպվի «Հայորդիներ» ամենամյա 5-րդ բանակումը, որը կայանալու է 5 փուլով: Յուրաքանչյուր փուլի տևողությունը կազմելու է 8 օր՝ 180 հոգու ընդգրկմամբ (10-20 տարեկան պատանիներ և երիտասարդներ)։ Մասնակիցներն Արցախի Հանրապետության բոլոր շրջաններից են և Ստեփանակերտից: Օգոստոսին կկայանա բանակումի վերջին փուլը՝ Հայաստանից և սփյուռքից ժամանած պատվիրակների մասնակցությամբ: Բանակումի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավ, այցելություն հրաձգարան և այլն:
Բանակումի նպատակներն են՝ «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացումն ու տարածումն Արցախում, Արցախում երիտասարդության ներուժի համախմբումը, աճող սերնդի շրջանում հայեցի դաստիարակությանը և առողջ ապրելակերպի արմատավորմանը նպաստելը, Շուշին համահայկական երիտասարդական հավաքատեղի դարձնելը, տարբեր երկրների սկաուտական կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելն ու ամրապնդելը։

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ