Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Այստեղ ես եմ որոշում, թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ»

«Այստեղ ես եմ որոշում, թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ»
01.03.2026 | 13:44

2026 թվականի փետրվարի 28-ը կարելի է դիտարկել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության կիրառման ընտրողականության խոսուն օրինակ։

Արտաշատ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հետաքրքրվեց քաղաքում կառուցված աչք ծակող շինություններով։ Արտաշատի քաղաքապետի պարզաբանմամբ՝ այդ շինություններից մեկը պատկանում է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով պաշտոնի էր նշանակվել Փաշինյանի վարչապետության շրջանում և հետագայում անցել է կենսաթոշակի։

Ստեղծված իրավիճակում տրամաբանական կլիներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը հռչակած իշխանությունները նախաձեռնեին առնվազն փաստերի ստուգում՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ շինության կառուցման համար օգտագործված ֆինանսական միջոցների ծագումն օրինական է։ Հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է բարձրաստիճան նախկին պաշտոնյայի։ Սակայն հրապարակային արձագանքը սահմանափակվեց քաղաքապետի ձեռքի «բզումով», և որևէ տեսանելի հանձնարարական կամ վերահսկողական գործընթաց այդ պահին չհայտարարվեց։

Քաղաքական ենթատեքստն ավելի ընդգծված է դառնում այն տեղեկության ֆոնին, որ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, ՔՊ վարչության կողմից ընդգրկվել է 2026 թվականի ընտրությունների համամասնական ցուցակում։ Թեև այս փաստն ինքնին իրավական խախտում չի ենթադրում, այն առաջացնում է առնվազն հանրային ընկալման խնդիր, երբ կոռուպցիոն հնարավոր ռիսկեր պարունակող դրվագները չեն ստանում հրապարակային ու իրավական արձագանք։

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է ոչ միայն քաղաքական հայտարարություններ ու ընդդիմադիրների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներ, այլև համաչափ և հավասար կիրառվող վերահսկողական մեխանիզմներ ու գործողություններ՝ անկախ անձնական կամ կուսակցական կապերից։ Հակառակ դեպքում ակնհայտ են ընտրողական արդարադատության մոտեցումները, ինչը նվազեցնում է հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

01.03.2026 թ.

Դիտվել է՝ 3562

Մեկնաբանություններ