ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մոռանում է՝ ինչպես նվիրել են իրեն «հաղթանակը», այդպես էլ անսպասելիորեն վերցնելու են/ենք

Մոռանում է՝ ինչպես նվիրել են իրեն «հաղթանակը», այդպես էլ անսպասելիորեն վերցնելու են/ենք
07.08.2025 | 19:21

Իլհամը ժամանել է ԱՄՆ վաղվա հանդիպման համար։ Պաշտոնական այցը սկսվել է հենց այսպես` Հեյդարի տղեն էլի սուլթանի կեցվածքով իջնում է օդանավից, իրենց «Fatih Karabağ»-ի տեղ դնելով (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=3049658828547899

ՈՒղղակի մոռանում է, որ ինչպես նվիրել են իրեն «հաղթանակը», այդպես էլ անսպասելիորեն վերցնելու են/ենք։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5019

Մեկնաբանություններ