Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Իսկ դուք գիտեի՞ք

Իսկ դուք գիտեի՞ք
20.08.2026 | 11:28

Ըստ ավանդության՝ երբ Նոյյան տապանը կանգ առավ Արարատի գագաթին, հարվածից տապանից մի կտոր փայտ պոկվեց ու ջրի վրա լողալով՝ հասավ մերօրյա Արցախի տարածք։ Այնտեղ էլ ընկավ հողին ու արմատ գցեց, ծիլ տվեց։ Արցախի բարբառով ծիլ, նոր ճյուղ բառը արտասանվում է «շոշ»։ Արցախցիներն ասում են՝ «ծառէն շյոշերը տյուս ա յըկալ» (ծառի շիվերը դուրս են եկել)։

Արարատյան բարբառում նույն արմատից ունենք «շուշ բոյ» արտահայտությունը, որտեղ «շուշ» նշանակում է «սլացիկ, ուղղաբերձ», ինչպես նաև Շուշան անունը։ Բոլոր այս անվանումները ծագել են Արցախի բարբառից։

Արցախի այն տարածքում, ուր հողի մեջ ընկավ Նոյյան տապանի փայտը և ծիլ՝ շոշ տվեց, հետագայում դարձավ հայկական գեղեցիկ բնակավայր՝ ստանալով Շոշ անվանումը։ Շոշ գյուղի անունից էլ ծնվեց հարակից բարձունքի վրա կառուցված բնակավայրը՝ Շուշին։

«Արարատյան պետություն»

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ