Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Կարևոր բաղադրիչներ

Կարևոր բաղադրիչներ
29.12.2025 | 11:37

Հայաստանի անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչներից են`

Էներգետիկ անվտանգությունը,

Պարենային անվտանգությունը,

Ջրային անվտանգությունը,

Հողային անվտանգությունը,

Դեմոգրաֆիկ անվտանգությունը (Հայաստանում ամենաանտեսված անվտանգության ճյուղը),

Հոգևոր անվտանգությունը,

Լոգիստիկ անվտանգությունը,

Կրթական անվտանգությունը,

Ռազմական անվստահությունը,

Միգրացիոն անվտանգությունը

և այլն...

Թվարկված ոլորտները ՀՀ Ազգային անվտանգության համակարգի կարևորագույն, սակայն ամենաթերի սպասարկվող օղակներն են, որոնց կախվածությունն արտաքին գործոններից ու դերակատարներից հանգեցնում է երկրի ինքնիշխանության դեֆորմացիայի։

Ջրային ռեսուրսների, հողային պաշարների ավելի տգետ և հակաազգային կառավարման ձև հնարավոր չէ պատկերացնել։

Ջրային ռեսուրսները Հայաստանի Հանրապետության ամենաթանկարժեք ռեստորաններն են, որոնց կառավարման, ամբարման ուղղությամբ ուղղակի աննկարագրելի հնարավոր թողտվություն է։ Զուգահեռ իրականության մեջ Թուրքիան բոլոր սահմանային գետերը վերածում է ջրամբարների, նաև հարևան երկրների նկատմամբ ջրային «բլոկադա» իրականացնելով։

Հողային պաշարների մասնավորեցումն ու դրա հետագա վերաբաշխումն անգամ խուլիգանություն անվանելն է շատ մեղմ։

Մնացած ոլորտների մասին լավ է լռեմ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ