Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Հայաստանը Նիկոլի դուքյանը չի, ոչ էլ՝ ՔՊ-ի մսուրը

Հայաստանը Նիկոլի դուքյանը չի, ոչ էլ՝ ՔՊ-ի մսուրը
19.09.2026 | 14:01

Հայաստանի քաղաքացիները բյուջե են լցնում, որ երկիրը կտոր-կտոր Ադրբեջան սարքվի՞:
Ամեն օր նիկոլենք ուղեղներս բռնաբարում են կեղծ օրակարգերով, իսկ ես ինչու՞ պետք է իմ երկրի ճանապարհների քարտեզներում շարունակ սա տեսնեմ։ Դուք ո՞վ եք, ՔՊ անդամներ` կողմնորոշվեք, հա՞յ, թե կովկասյան թուրքերի մնացորդ։ Որովհետև Ադրբեջան պետություն ու ազգ եք կերտում Նիկոլի հետ։ Ալիևը նույնիսկ դա այդպես տքնաջան չի անում։
Վստահ եմ, ձեզնից մեծ մասը հայ է իրեն համարում ու նման տողերը կարդալով իր վրա չի վերցնում, նույնիսկ վիրավորվում է, բայց ինքն իրեն «ատչոտ» չի տալիս, որ պետական դավաճան Նիկոլ է տռցնում։ ՔՊ-ի ներսում նույնիսկ Նիկոլին կլոուն են համարում, բայց չեն խոստովանում ու հոգու խորքում չեն գիտակցում, որ սխալ խաղերի մեջ են ներգրավվել։ Ունակ չեն համարձակվել կասկածել, որ ոչ թե նախկին թալանչիներից են ազատագրում Հայաստանը, այլ թշնամուն են հանձնում։ Արցախցիներին հենց դրա համար էլ «թողեցիք փախաք» պիտակն են կպցրել, որ արդարացում ունենան սեփական ապուշացմանը։
Ու թարգեք նախկիններ, դաշնակ, տերտերներ տռցնել, մարդիկ թքած ունեն ձեր ասֆալտից թոզ փչելու վրա։ Մարդկանց ընդհանրապես արդեն ամեն բան միևնույնն է։ Դա էլ ձեռք էր տալիս Նիկոլի հող հանձնել, երկիր քանդելու ծրագրերն անխոչընդոտ իրականացնելու համար։
Չեք կարող անընդհատ հող հանձնել ու ինքներդ ձեր հետ հաշտ ապրել։ Որովհետև դավաճան եք, դավաճանի հանցակից։ Ցավոք, դեմներդ առնող չթողեցիք։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 4647

Մեկնաբանություններ