ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Եթե իշխանության կորուստն իր սեփական կյանքը կարող է լինել, իշխանավորը կկառչի իշխանությունից մինչև վերջ

Եթե իշխանության կորուստն իր սեփական կյանքը կարող է լինել, իշխանավորը կկառչի իշխանությունից մինչև վերջ
17.10.2026 | 12:35

Ցանկացած իշխանավոր կկառչի իշխանությունից, եթե այն կորցնելու դեպքում իր սպասվող կորուստը ավելի մեծ լինի, քան իշխանությունը պահելու դեպքում սպասվող կորուստը։

Իսկ եթե իշխանավորի կորուստը իշխանությունը կորցնելու դեպքում իր սեփական կյանքը կարող է լինել, ապա նա կկառչի իշխանությունից մինչև վերջ։

Զելենսկու դեպքում դա նշանակում է, որ նա կաշխատի բավարարել ներքին կյանքում իր կյանքին սպառնացողների պահանջները մինչև վերջ, որպեսզի իշխանությունը, այսպես թե այնպես, հանձնելուց հետո փոքրացնի իր հետագա գոյության հետ կապված ռիսկերը։

Քանի որ բոլոր տեսակի արտաքին ռիսկերը շատ ավելի փոքր են, քան ներքինները, ապա Զելենսկու վարքի ուղեցույցը կարող են լինել միայն ներքին ռիսկերը, անկախ նրանից, որ արտաքին ռիսկերը կարող են Ուկրաինայի համար լինել ավելի կորստաբեր։

Իսկ իշխանությունը կորցնելը նրա կողմից անխուսափելի է, քանի որ Ուկրաինան, դարձյալ անխուսափելիորեն, աստիճանաբար դառնում է ավելի մեծ խաղի մեջ իր դերը հիմնականում ավարտած փուլը կամ կտորը, քանի որ Իրանի դեմ պատերազմը ավելի բազմակողմանիորեն բացեց այդ գլոբալ բախման ընդհանրական իմաստը։

Հակամարտ կողմերի շահերի բախումը բարձրացավ ավելի բարձր մակարդակի, որտեղ հիմնական խաղացողները չորսն են՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և գլոբալիստների տեսքով։

Այս իմաստով հատկանշական է, որ Եվրոպան և, հատկապես, Անգլիան, կտրուկ դեմ դուրս եկան դիզելային գործարքին, Զելենսկուն իշխանությունից հեռացնելուն, ինչպես նաև Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի պահանջները բավարարելուն։

Շատ կարևոր է նաև, որ Ռուսաստանին Չինաստանից հեռացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը մնում է ուժի մեջ, մի տենդենց, որն առաջիկայում ավելի կուժեղանա, քանի որ Արևմուտքը իր հիմնական հակառակորդ համարում է Չինաստանին։

Այստեղ շատ կարևոր է նաև պրակտիկ կյանքում վաղուց ապացուցված այն թեզը, որ գլոբալ հզորության հիմք կարող է լինել միայն գլոբալ տնտեսությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 123

Մեկնաբանություններ