Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եվրոպայում առկա խնդիրներն ինքնաբերաբար չեն վերածվում Ռուսաստանի հաղթանակի

Եվրոպայում առկա խնդիրներն ինքնաբերաբար չեն վերածվում Ռուսաստանի հաղթանակի
19.10.2026 | 14:23

Քաղաքական անգրագիտությունը Հայաստանում ծաղկում է, իսկ դրա պտուղները քաղում ենք բոլորս՝ ներկայիս իրականության տեսքով։

Եվրոպայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին Հայաստանի ռուսամետ զանգվածն ու ռուսամետ մեդիան լծվել են անպոչ քարոզչության՝ տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնելով որպես Պուտինի հաղթանակ։

Ի՞նչ կապ ունի Պուտինը եվրոպական հասարակությունների ներքին հակասությունների հետ։ Եվրոպայում առկա խնդիրները, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության, ազգային ինքնության և չափազանցված լիբերալիզմի շուրջ վեճերը, ինքնաբերաբար չեն վերածվում Ռուսաստանի հաղթանակի։

Եվրոպացիների դժգոհությունը Պուտինի քաղաքականության օգտին քվեարկություն չէ, ինչպես որ եվրոպական պետությունների քննադատությունը չի նշանակում Ռուսաստանի գերազանցության ընդունում։

Բայց Հայաստանում որոշ շրջանակների համար ցանկացած ճգնաժամ Արևմուտքում ինքնաբերաբար դառնում է Ռուսաստանի հաղթանակ, իսկ ցանկացած ձախողում Ռուսաստանում՝ արևմտյան դավադրության արդյունք։

Սա քաղաքական վերլուծություն չէ։ Սա իրականությունը սեփական ցանկություններին հարմարեցնելու հիվանդագին սովորություն է։

Երբ քաղաքական մտածողությունը բացակայում է, քարոզչությունը դառնում է գիտելիքի փոխարինող, իսկ քաղաքական անգրագիտությունը՝ ազգային ողբերգության բաղադրիչ։

Սա արդեն զավեշտ էլ չէ։ Սա խելագարների խնջույք է:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ