Իրանը խիստ նախազգուշացում է արել Ադրբեջանին, ԱՄԷ-ին և Իրաքյան Քրդստանին:
Իրանի խորհրդարանի իշխանական պատգամավոր և այդ երկրի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, թե Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի ժամանակ օգտագործվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի օդային տարածքները, ինչպես նաև Ադրբեջանի օդանավակայանները։ Իսրայելի դեսպանատները լրտեսներ հավաքագրելու բազաներ են, և նրանք հակաիրանական գործունեություն են իրականացնում Հյուսիսային Իրաքում, Բաքվում, Աբու Դաբիում և այլն՝ ասել է իրանցի պաշտոնյան, նշելով, որ եթե պատերազմը կրկին սկսվի, Իրանն ունի բոլոր այն հրեական կառույցների հասցեները, որոնք հաստատվել ու գործում են նշված երկրներում։
Այս մասին Իրանից հայտնում է իմ իրանցի գործընկեր, քաղաքագետ Էհսան Մովահեդիանը։
Նաիրի Հոխիկյան