Աստվածաշունչ մատյանից
											
													12.05.2020 | 00:04
						Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլուխը և մեծամեծների մեջ է բազմեցնում նրան։ Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկության համար և մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։ Մեղուն փոքր է թռչողների մեջ, սակայն նրա պտուղը քաղցրության սկիզբն է։ Մի՛ պարծեցիր զգեստների պերճությամբ և փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը, և դրանք ծածկված են մարդկանցից։ Բազում բռնակալներ գետին նստեցին, և նա, որից չէին սպասում, թագ ստացավ։
 
Սիրաքի իմաստությունը 11. 1-5
						
								Մեկնաբանություններ