ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Վարդան Տողանյան. Չի բացառվում Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Վարդան Տողանյան. Չի բացառվում Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
11.10.2020 | 20:17

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին մեկնելու է Մոսկվա՝ ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Այցի մասին հայտարարվել է դեռ անցած շաբաթ, մինչև եռակողմ հանդիպումը։ Սա նախարարի պաշտոնական այցն է Մոսկվա», – ասել է Տողանյանը։ Դեսպանն ասել է նաև, որ չի բացառվում Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ