Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

ՀՀ հատուկ ծառայությունների թերացման պատճառով տարբեր գործակալներ ներդրվում են պետական համակարգ

ՀՀ հատուկ ծառայությունների թերացման պատճառով տարբեր գործակալներ ներդրվում են պետական համակարգ
29.08.2025 | 18:26

Նման դեպքերում խուսափում եմ մարդկանց նկարները դնելուց, բայց այս անգամ մի քիչ այլ իրավիճակ է։

Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։

Տվյալ պաշտոնյան Աշխեն Առաքելյանն է։

Նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։

ԱԱԾ-ն նրան հայտնաբերել և ձերբակալել է ավելի քան մեկ ամիս առաջ։

Մեզ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա գործուղման ժամանակ։

Factor.am-ին հայտնի է դարձել, որ Աշխեն Առաքելյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։

Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։

Տեղեկացանք, որ ԱԱԾ-ն առգրավել է ԱԳՆ որոշ աշխատակիցների համակարգիչներ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․

Լուսանկարն ակտիվորեն տարածվում է ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ ենթադրաբար Աշխենի մեղքի մասով կասկածներ հարուցելու նպատակով, քանի որ նման դեպքերում կա ձևավորված պրակտիկա, որ հավաքագրող կողմը սովորաբար հերքում է, հավաքագրվածին հնարավորություն տալով արդարանալ:

Մենք շատ ենք խոսում ՀՀ ԱԱԾ–ի, իսկ հիմա նաև ՀՀ Արտաքին Հետախուզական ծառայության մասին, և այս դեպքը գալիս է ապացուցելու, որ այս ծառայությունները իրենց տեղում չեն։

Դիվանագիտական ծառայության, եթե որոշեմ անցնել, մի 100 տակ կստուգեն, իսկ վերջում կասեն ընդդիմադիր շրջանակների հետ կապերի համար մերժում ենք։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ հատուկ ծառայությունների թերացման պատճառով տարբեր գործակալներ ներդրվում են ՀՀ պետական համակարգ։

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ