Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

Նման հայտարարությունից հետո նախարարի տեղակալ կոչվածը պետք է ձերբակալվի

Նման հայտարարությունից հետո նախարարի տեղակալ կոչվածը պետք է ձերբակալվի
20.01.2026 | 14:50

Էս մարդուն Ազգային ժողովում հարց են տալիս՝

2025 թ. Խաղաղ պայմաններում 30 զինվոր է մահացել, ո՞րն է պատճառը, պարզաբանե՞լ եք։

Կարևորը՝ սահմանին զոհեր չունենք, իսկ նման մահեր միշտ էլ եղել են, նույնիսկ նախկիների ժամանակ։

Բանից պարզվում է, այս մարդու համար կարևոր է, որ իրենց եղբայր թուրքերի կողմից զոհեր չկա, մնացածը կարևոր չի։

Նման հայտարարությունից հետո, նախարարի տեղակալ կոչվածը պետք է ձերբակալվի, ոչ թե մնա պաշտոնին ու վիզը հաստացնի։

Համլետ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ