Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Զինվորյալ մեր զավակների համար

Զինվորյալ մեր զավակների համար
18.09.2015 | 00:19

Մեր ընթերցողներից շատերի զավակները կամ մերձավորները գտնվում են բանակային ծառայության մեջ, և իհարկե ինչ-որ բանով կուզենային նրանց օգտակար ու զորավիգ լինել։ Բայց ինչ առավել բան կարող ենք անել, քան նրանց համար աղոթելն ու Ամենակարող Աստծուց նրանց համար օգնություն խնդրելը։ Այդ նպատակով զետեղում ենք այս կարճ և օգտակար աղոթքը մեր հայ զինվորների համար։
«Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր` Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության, լսիր իմ այս աղոթքը որդուս (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։
Մարդասեր Տեր, նախ` խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին, որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։
Շնորհիր որդուս քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։
Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ. ամեն»։


Հրապարակման պատրաստեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ