CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Սուբյեկտներ, որոնք կարող են դուռ փակել

Սուբյեկտներ, որոնք կարող են դուռ փակել
07.07.2023 | 20:31

Բարձրագույն դատական խորհուրդ։ Բարձրագու՛յն։ Ու այս անվանումը կրող սահմանադրական մարմնում նստում են սուբյեկտներ, որոնք կարող են դուռ փակել, փաստաբանների մուտքը շենք արգելել, քննարկել այդ ապօրինությունը միմյանց հետ, փաստաբաններին հայտարարել, իբր նիստն ավարտվել է, հետո լուրջ դեմքով հայտարարել, թե, ցավոք, փաստաբանները չեկան ու, արագ-արագ ավարտելով նիստը, ճողոպրել խորհրդակցական սենյակ, որ հանկարծ կողմը զոռով չմտնի։ Հետո այդ սուբյեկտները կնստեն մեր հաշվին իրենց տրամադրված պադավատները, մեր հաշվին պահվող վարորդները նրանց կտանեն տուն, տանը նրանց կդիմավորեն երեխաները, որոնք համոզված կլինեն, թե եկածը լուրջ մարդ է, գործի էր գնացել...

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 5206

Մեկնաբանություններ